Փորձել են պայթեցնել Եգիպտոսի ՆԳ նախարարին
Աշխարհ
Այսօր Եգիպտոսում մահափորձ է իրականացվել ՆԳ նախարար Մուհամմեդ Իբրահիմի նկատմամբ: Նախարարը չի վնասվել, սակայն տուժել են քաղաքացիներ և նախարարի պահակախումը, ընդհանուր առմամբ` 20 մարդ: Բացի այդ, զոհվել է 2 ահաբեկիչ:
Դեպքը կատարվել է Մուսթաֆա Նահհաս փողոցում` պաշտոնյայի տան հարևանությամբ. հայտնում է «Vesti.ru»-ն` հղում տալով «ИТАР-ТАСС»-ը: Նախարարը, անվանելով մահափորձը «վախկոտ հարձակում», ընդգծել է, որ միջադեպն ահաբեկչական ալիքի սկիզբն է:
Մահափորձի պատասխանատվությունը դեռ ոչ մի կազմակերպություն չի ստանձնել: Հետաքննողները ենթադրում են, որ դեպքը «Ալ Քաիդա»-ի ծրագրածն է եղել:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)