ԱՄՆ - ՌԴ չստացված հանդիպումը
Աշխարհ
ԱՄՆ-ի և ՌԴ միջև սիրիական հարցի շուրջ ծագած անհամաձայնությունները պատճառ են դառնում կողմերի չստացված հանդիպումների: Այսպես, ԱՄՆ սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հարրի Ռիդը հրաժարվել է ռուսական խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպումից: Նույն քայլին էր դիմել Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները. հաղորդում է CNN-ը:
ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը ոչ մի մեկնաբանություն չի տվել վերոնշված իրադարձությանը՝ հաղորդելով միայն, որ շարունակվում են ռուս օրենսդիրների այցելության հետ կապված նախապատրաստական աշխատանքները: Սիրիական հարցի շուրջ բանակցությունների վարման շարունակականությունը կարևորել են ՌԴ խորհրդի և ՌԴ դումայի խոսնակներ Վալենտինա Մատվիենկոն և Սերգեյ Նարիշկինը:
Ավելի վաղ ԱՄՆ որոշ կոնգրեսականներ պատրաստակամություն էին հայտնել հանդիպել ռուս խորհրդարանականների հետ՝ քննարկելու սիրիական հարցը:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող