ԱՄՆ-ն պարզել է Իրանի մտադրությունները
Աշխարհ
ԱՄՆ կառավարությունը որսացել է հաղորդագրություն, որի համաձայն՝ Իրանը ծրագրել է հարձակում իրականացնել Իրաքում ԱՄՆ դեսպանատան վրա, եթե ԱՄՆ-ն պատերազմ սկսի Սիրիայում. գրում է «The Wall Street Journal»-ը: Հարձակումը պետք է իրականացնեն իրաքյան զինված խմբերը, որոնք աջակցում են Իրանին: Ըստ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների հաղորդման՝ համապատասխան հրամանը տվել է իրանական հատուկ բանակային զորքի՝ Իսլամական հեղափոխության կորպուսի ղեկավարությունը: ԱՄՆ հատուկ ծառայությունը փոխանցում է, որ հարձակում պատրաստվում է իրականացնել նաև «Հըզբոլլահ»-ը:
Ինչպես տեղեկացնում է «The Wall Street Journal»-ը, ԱՄՆ-ի կառավարությունն արդեն պատրաստ է դուրս բերել իր դիվանագետներին հնարավոր հարձակումների դեպքում: Այդ նպատակով` ԱՄՆ-ն օգտագործում է իր նավերը, որոնք գտնվում են Միջերկրական և Կարմիր ծովերում:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող