ԵՄ-ն դեռ հույսեր ունի Հայաստանի հարցում
Աշխարհ
Սանկտ Պետերբուրգի Եվրոպական համալսարանում «Ռուսաստանն ու Եվրոպան» դասախոսությամբ հանդես եկած ԵՄ խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը հույս է հայտնել, որ Հայաստանը, Մոլդովան, գուցե նաև` Ուկրաինան, կստորագրեն ԵՄ Ասոցացման համաձայնագիրը: Վերջինս հնարավորություն կտա Հայաստանին բարելավել քաղաքական, տնտեսական և այլ ոլորտները: Ռոմպեյը նշել է, որ թեև հայկական կողմից պաշտոնական պատասխան դեռ չեն ստացել, սակայն հուսով են, որ ՀՀ-ն միանշանակ տեղի չի տա ճնշումներին և կկնքի համաձայնագիրը։
«Ուկրաինան, Հայաստանը, Մոլդովան, որոնք հավասարապես կարևոր են Մոսկվայի և Բրյուսելի համար, պետք է իրենք որոշեն իրենց ուղին»,-ընդգծել է ԵՄ խորհրդի նախագահը: Ռոմպեյը նշել է նաև, որ ԵՄ համաձայնագրի կնքումը չպետք է անդրադառնա Ուկրաինա – Ռուսաստան հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման վրա։
«Մեր կարծիքով` Ուկրաինայի կողմից Ասոցացման համաձայնագրի ստորագրումը չի ազդի Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունների վրա»,-ասել է ԵՄ խորհրդի նախագահը:
Հիշեցնենք, որ ՀՀ` Մաքսային միությանը ինտեգրվելու որոշումը ոչ միանշանակ ընդունվեց եվրոպական երկրների կողմից: Վերջիններս հայտնեցին, որ Հայաստանի քայլը ԵՄ-ի հետ փոխհարաբերությունների խզման փաստացի դրսևորումն էր` պայմանավորված ռուսական կողմի ճնշումների ազդեցությամբ:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող