ԱՄՆ-ն ընդլայնում է ռմբակոծվող օբյեկտների ցանկը
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանձնարարել է Պենտագոնին նախապատրաստել Սիրիայում ռմաբկոծվելիք թիրախների ընդլայնված ցանկը:
Հրամանը տրվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ հետախուզական ծառայությունը պարզել է, որ սիրիական զորքերը և զինվորական տեխնիկան պետք է առաջիկայում տեղափոխվեն: Ինչպես հայտնել է ԱՄՆ Սպիտակ տունը, իրենք մտադիր են կանխել քիմիական զենքի կիրառման նոր փորձերը:
Ռմբակոծվելիք թիրախների ցանկը ներառում է մոտ 50 օբյեկտ, որոնց անունները չեն հրապարակվում. հայտնում է «ИТАР-ТАСС»-ը: Հարվածները պետք է հասցվեն ոչ թե այն պահեստներին, որտեղ պահպանվում է քիմիական զենք, այլ սիրիական ԶՈւ ստորաբաժանումներին:
Առաջին անգամ հնարավոր է` կիրառվի նաև ամերիկյան և ֆրանսիական օդային զինտեխնիկա` որոշակի թիրախային օբյեկտներ ռմբակոծելու նպատակով. գրում է «Vesti.ru»-ն` հղում տալով «The New York Times»-ին:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող