Իսլանդիայի վարչապետի մի ոտքին եղել է սովորական, իսկ մյուս ոտքին` սպորտային կոշիկ (ֆոտո)
Աշխարհ
Իսլանդիայի վարչապետ Սիգմունդուր Դավիթ Գունլաուգսոնը, Ստոկհոլմում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ պաշտոնական հանդիպմանը եկել է տարբեր կոշիկներով:
Ըստ թուրքական «Ռադիքալ» թերթի` Իսլանդիայի վարչապետի մի ոտքին եղել է սովորական, իսկ մյուս ոտքին` սպորտային կոշիկ: Վարչապետի տարբեր կոշիկները չեն վրիպել լրագրողների ուշադրությունից, և վարչապետի մամլո ծառայությունը ստիպված է եղել հայտարարությամբ հանդես գալ:
Հայտարարության մեջ ասվում է, որ վարչապետի ձախ ոտքին վերք է եղել, և նա ստիպված է եղել առավել հարմարավետ` սպորտային կոշիկ կրել:



















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)