Նորվեգիայում խորհրդարանական ընտրություններ են
Աշխարհ
Այսօր Նորվեգիայում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Մասնագետների կանխատեսումներով` անհրաժեշտ է սպասել իշխանության փոփոխմանը: Վարչապետ Յենս Ստոլտենբերգը կարող է կորցել իր պաշտոնը:
Նախնական հարցումները ցույց են տվել, որ նորվեգացիներին ամենից շատ մտահոգում է երկրի անվտանգության խնդիրը: Վերջինիս նկատմամբ անհանգստությունն առավել սրվեց Անդերս Բրեյվիկի ահաբեկչական գործողություններից հետո. հայտնում է «Vesti.ru»-ն` հղում տալով «Россия 24» հեռուստաընկերությանը:
Հիշեցնենք` 2011-ին Օսլոյի թաղամասերից մեկում, իսկ ապա` նորվեգական Ուտոյա կղզում, Անդերս Բրեյվիկի իրականացրած ահաբեկչական գործողությունները խլեցին 77 մարդու կյանք:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող