Պատերազմական որոշում գոյություն չունի. Ջոն Քերրի
Աշխարհ
Այսօր բրիտանական Ֆորին օֆիսում ընթացող համատեղ` ԱՄՆ – Մեծ Բրիտանիա մամլո ասուլիսին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին նշել է, որ պատերազմը սիրիական ճգնաժամի լուծմանն ուղղված որոշում չէ:
«Սիրիական խնդրին վերջ տալու համար անհրաժեշտ է քաղաքական որոշում: Պատերազմական որոշում գոյություն չունի: Վերջինս, սակայն, հնարավոր է միայն բոլոր կողմերի համատեղ բանակցության շնորհիվ»,-նշել է Քերրին:
Եզրափակելով խոսքը` պետքարտուղարը հավելել է. «Եթե մի կողմը մտածում է, որ կարող է ոչնչացնել որոշակի թվով մարդկանց տարիներ շարունակ արգելված զենքով, ապա այն երբեք չի կարող գալ համատեղ եզրահանգման». տեղեկացնում է «ИТАР-ТАСС»-ը:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող