Human Rights Watch-ը մեղադրել է Սիրիայի իշխանություններին քիմիական զենք օգտագործելու մեջ
Աշխարհ
Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մեղադրել է Սիրիայի իշխանություններին օգոստոսի 21-ին Դամասկոսում քիմիական զենք օգտագործելու մեջ. այդ մասին գրում է կազմակերպության կայքը, փոխանցում է РИА Новости-ն:
Ավելի վաղ HRW ներկայացուցիչները հայտարարում էին, որ իրավապաշտպան կազմակերպությունը հանդես չի գալիս Սիրիայում ռազմական միջամտության դեմ կամ կողմ, բայց որ ցանկացած զինված միջամտություն պետք է դատվի` ելնելով այն բանից, թե Սիրիայի քաղաքացիները որքանով են պաշտպանված լինելու հետագա ոճրագործություններից:
Մի շարք արեւմտյան երկրներ մեղադրել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադին՝ ընդդիմության և խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք օգտագործելու մեջ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ որոշում է կայացրել ռազմական գործողություն անցկացնել Սիրիայում առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցի: Սիրիական իշխանությունները հերքում են զանգվածային ոչնչացման զենքերի օգտագործման մեղադրանքները:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող