Վենեսուելայում նորից փորձում են վիճարկել նախագահական ընտրությունները
Աշխարհ
Վենեսուելայի նախագահական ընտրություններում պարտություն կրած ընդդիմադիր թեկնածու Էնրիկե Կապրիլեսը դիմել է Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողով՝ ապրիլյան ընտրությունների արդյունքները չեղյալ համարելու խնդրանքով: Կապրիլեսը պնդում է, որ գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն կարողացել է հաղթանակ տանել ընտրություններում զանգվածային ընտրակեղծիքների շնորհիվ: Այդ մասին հայտնում է BBC-ն:
Անցյալ ամիս Վենեսուելայի գերագույն դատարանը մերժել է Կապրիլեսի պահանջը` ընտրություններն անվավեր ճանաչել, և այդ ժամանակ ընդդիմադիր թեկնածուն խոստացավ դիմել միջազգային կազմակերպություններին:
Կապրիլեսը հասցրեց դիմել Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողով համարյա վերջին պահին, քանզի երեքշաբթի Վենեսուելան պաշտոնապես դուրս է գալիս կազմակերպությունից:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)