Նյու–Հեմպշիր նահանգում անց է կացվել սենդվիչների արագ ուտելու մրցույթ
Աշխարհ
ԱՄՆ-ի Նյու–Հեմպշիր նահանգում անց է կացվել օմարներով սենդվիչների արագ ուտելու մրցույթ: Մրցույթն կայացել է շաբաթ օրը` սեպտեմբերի 7-ին. գրում է North Hampton Patch-ը:
Մրցույթի հաղթող է ճանաչվել Կոնեկտիկուտ նահանգի Թոմփսոնի 42-ամյա բնակիչ Ջեյմս Բերջեսը, որը 10 րոպեում կերել է 14 սենդվիչ, և այդպիսով ստացել գլխավոր մրցանակը՝ 600 դոլար: Նա պատմել է, որ նախկինում երբեք նման բան չէր փորձել և ավելացրել, որ այս ամառ նույնպես 10 րոպեում նա կերել է 14 հոթ-դոգ:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Սաո Յանգը` Լովելլից` Մասաչուսետս նահանգ, որը կերել է 13 սենդվիչ: Նա ստացել է 250 դոլար:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)