Սեուլն ու Փհենյանը նշանակել են Խեսոնի բացման օրը
Աշխարհ
Հյուսիսային և Հարավային Կորեայի իշխանությունները պայմանավորվել են վերսկսել Խեսոնի արդյունաբերական համալիրի աշխատանքը, որը վերջին 5 ամսվա ընթացքում փակ էր: Ինչպես հայտնում է Agence France-Presse-ը, համալիրը կսկսի իր աշխատանքը երկուշաբթի օրը` սեպտեմբերի 16-ին:
Համաձայնագրի պայմաններով` ԿԺԴՀ-ն պետք է երաշխիքներ ներկայացնի Հարավային Կորեային, որ համատեղ ինդուստրիալ տարածքի աշխատանքը նորից չի կանգնեցվի: Դրա համար Սեուլը պահանջել է, մասնավորապես, բացել Խեսոնը արտասահմանյան ներդրողների համար:
Կողմերին հաջողվել է համաձայնության գալ բանակցությունների երկրորդ փուլում, որոնք սկսվել են սեպտեմբերի 10-ին և շարունակվել մինչև սեպտեմբերի 11-ը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)