Վրաստանի ԿԸՀ-ն պաշտոնապես գրանցել է նախագահի 6 թեկնածուի
Վրաստան
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահական ընտրություններում մասնակցելու համար պաշտոնապես գրանցել է 6 թեկնածուի:
Վրաստանի նախագահական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 27-ին. հայտնում է Грузия Online-ը:
Ընդհանուր առմամբ` Վրաստանի ԿԸՀ-ն ստացել է 54 դիմում: Քաղաքական կուսակցությունների կողմից առաջադրվել է 12 թեկնածու, մնացած թեկնածուներն առաջադրվել են նախաձեռնող խմբերի կողմից:
Նախագահի թեկնածուների գրանցումը կավարտվի սեպտեմբերի 17-ին: Մինչ այդ բոլոր թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց կողմնակիցների 26 350 ստորագրություն:
Ընտրական օրենսդրությունը թույլ է տալիս թեկնածուներին հանել իրենց թեկնածությունը հոկտեմբերի 17-ից ոչ ուշ:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող