8-ամյա աղջնակը մահացել է հենց ամուսնական գիշերը
Աշխարհ
Եմենի հյուսիսային Հաջահ նահանգում 8-ամյա աղջիկը մահացել է իրենից 5 անգամ մեծ տղամարդու հետ ամուսնության առաջին գիշերը. նրա մահվան պատճառ են դարձել ներքին արնահոսությունն ու հոգեկան ծանր ու տառապալից վիճակը. գրում է Yahoo! News-ը՝ հղում կատարելով քուվեյթյան Al Watan օրաթերթին։
8-ամյա Ռավային տեղափոխել են հիվանդանոց 40-ամյա ամուսնու հետ սեռական հարաբերությունից հետո, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Հայտնի է դարձել, որ քաղաքային իշխանությունները որևէ պատասխանատվության չեն ենթարկել աղջկա ամուսնուն և ընտանիքին։
Քաղաքային իշխանություններն ու ոստիկանությունը աղջկա ամուսնուն և ընտանիքին պատասխանատվության չեն ենթարկել։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)