Բաղդադի մզկիթում պայթյունների հետևանքով 33 մարդ է մահացել
Աշխարհ
Բաղդադի մզկիթում երկու պայթյունների հետևանքով մահացել է ավելի քան 33 մարդ: Այդ մասին հայտնում է Reuters-ը` հղում անելով ոստիկանությանը: Եվս 55 մարդ ստացել է վնասվածքներ:
Հարձակումը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ի երեկոյան, այն ժամանակ, երբ հավատացյալների մի խումբ դուրս էր գալիս մզկիթից երեկոյան աղոթքից հետո: Վկաների խոսքերով` սկզբում պայթեց մզկիթի մոտ կանգ առած մեքենան, ինչից հետո, երբ մարդիկ հավաքվեցին պայթած մեքենայի շուրջ, ինքն իրեն պայթեցրել է մահապարտը:
Պայթյունից անմիջապես հետո ոստիկանները ձերբակալել են ևս մի մարդու, որը նույնպես պատրաստվում էր պայթեցնել իրեն: Սակայն, տեղի բնակիչները, խլելով կասկածյալին ոստիկաններից, սպանել են նրան:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող