Ճապոնիայում մահապատժի են ենթարկել 73-ամյա հանցագործի
Համաշխարհային Մամուլ
Ճապոնիայում կախելու միջոցով մահապատժի են ենթարկել 73-ամյա հանցագործի. գրում է The Washington Post-ը: Տղամարդը մեղադրվում էր սպանության և կողոպուտի մեջ: 2004-ին նա սպանել էր ռեստորանի սեփականատիրոջը և գողացել նրա պայուսակը 400 հազար իեն ($4 հազար) պարունակությամբ:
Այս տարվա մեջ դա արդեն 6-րդ մահապատիժն է Ճապոնիայում, 3 դատապարտյալ մահապատժի են ենթարկվել փետրվարին, երկուսն էլ՝ ապրիլին: Բոլոր մահապատիժները կատարվում են կախելու միջոցով: Բանտերում այժմ գտնվում է 132 բանտարկյալ, որոնք նույնպես սպասում են իրենց մահապատժին:
Ճապոնիայի կառավարությունը տեղեկություն չի տալիս դատավճիռների մասին, և բանտարկյալների մեծամասնությունն իմանում է մահապատժի մասին միայն այն իրագործելուց առաջ: Մարդու իրավունքների պաշտպան որոշ խմբեր քննադատում են Ճապոնիայի մահապատիժները, սակայն հասարակությունը, հարցումների տվյալներով, կողմ է գործող համակարգին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում