Վրացի թեկնածուն խոստանում է ԱՄՆ-ի և ՌԴ շուկաների բացում Վրաստանի համար
Վրաստան
Վրաստանի Լեյսբորիստական կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Շալվա Նաթելաշվիլին խոստանում է ԱՄՆ-ի և ՌԴ շուկաների բացումը վրացական արտադրողների համար: Այդ մասին նա հայտնել է լրագրողներին ԱՄՆ կոնգրեսում հանդիպումներից հետո:
Նաթելաշվիլին այցով գտնվում է Վաշինգթոնում, որտեղ հանդիպումներ է ունենում ԱՄՆ Պետդեպում, Սենատում և Կոնգրեսում. գրում է trend-ը:
«Առանց այդ երկու՝ աշխարհում ամենախոշոր շուկաների բացմանը վրացական արտադրողների համար, մեզ չի հաջողվի ունենալ տնտեսական աճ: Այդ պատճառով ես խոստանում եմ, որ իմ ընտրությունից հետո այդ շուկաները բաց կլինեն մեզ համար»,-նշել է նա:
Նաթելաշվիլին հայտնել է նաև, որ բանակցություններ է վարում ԱՄՆ իշխանությունների հետ վիզային ռեժիմը չեղյալ համարելու մասին, և այդ գործում առաջին հաջողություններն արդեն նկատելի են:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները Վրաստանում տեղի կունենան հոկտեմբերի 27-ին:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող