Արքայազն Ուիլյամը հեռացել է թագավորական ռազմաօդային ուժերում ծառայությունից
Աշխարհ
Արքայազն Ուիլյամը թողել է ծառայությունը զինված ուժերի օպերատիվ ստորաբաժանումներում. հայտնում է Քենսինգթոնյան պալատը. գրում է РИА Новости-ն:
«Ուիլյամը` փրկարար ուղղաթիռի օդաչուն, թողնում է ակտիվ ծառայությունը. երեքշաբթի օրը նա ավարտել է իր վերջին հերթապահությունը: Ապագայում արքայազնը մտադիր է կենտրոնանալ թագավորական ընտանիքի անդամի պարտականությունների կատարման վրա ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես սպասվում է, արքայազնը կնվիրի իրեն բարեգործությանը և այն կազմակերպությունների աջակցությանը, որոնք զբաղվում են էկոլոգիական խնդիրներով և կենդանիների անհետացող տեսակների պահպանմամբ: Ուիլյամը հնարավոր է համարում նաև պետական ծառայության անցնելը:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող