Հնդկաստանում խմբակային բռնաբարության մասնակիցներին դատապարտել են մահապատժի
Աշխարհ
Հնդկաստանի դատարանը մահապատժի է ենթարկել Դելիում անցյալ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած խմբակային բռնաբարության 4 մասնակիցներին: Ավելի վաղ հայտնվել է, որ նրանց մեղավոր են ճանաչել:
Հիշեցնենք, որ 2012 թվականի դեկտեմբերին 6 տղամարդ հասել է 23-ամյա ուսանողուհու և նրա ընկերոջ վրա, երբ նրանք երթևեկում էին ավտոբուսով Դելիի հարավում: Մոտ մեկ ժամ նրանք բռնաբարում էին աղջկան, ինչից հետո երկուսին էլ ծեծել էին և դուրս գցել ավտոբուսից: Մի քանի օր անց ուսանողուհին մահացավ:
Այդ դեպքը մեծ աղմուկ և դժգոհության ալիք բարձրացրեց ամբողջ երկրում: Անկարգությունների հետևանքով մահացավ մեկ ոստիկան:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող