Լավրովը, Քերրին և Բրահիմին սեպտեմբերին կրկին կհանդիպեն
Աշխարհ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին մինչև այս ամսվա վերջ Նյու-Յորքում հանդիպում կանցկացնեն, որի ժամանակ կքննարկեն սիրիական հարցը: Այդ մասին հայտնում է РИА «Новости»-ն:
Այսօր` սեպտեմբերի 13-ին, քաղաքական գործիչները հանդիպել են Ժնևում, որտեղ փոխանակվել են «սկզբունքային գնահատականներով»: Բանակցությունների այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Բրահիմին նշել է, որ Սիրիայի քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու որոշումը կարևոր է «Ժնև-2» համաժողովի անցկացման համար:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)