«Ալ - Քաիդա»-ն մտել է բաց առճակատման սիրիական ընդդիմության հետ
Աշխարհ
«Ալ - Քաիդա»-ի` «Իրաքում և Սիրիայում իսլամական պետությունը» խմբավորումը հայտարարել է իր նախկին դաշնակցի՝ Ազատ սիրիական բանակի դեմ զինված գործողությունների սկսման մասին. հայտնում է РИА «Новости»-ն:
«Ալ - Քաիդա»-ի ապստամբների հայտարարությամբ` «Պայքար չարի հետ» անվամբ արշավն ուղղված կլինի սիրիական ռեժիմի գործակալների դեմ և Ազատ բանակում նրանց դեմ, ով կազմակերպում է «Իսլամական պետության» ակտիվիստների վրա հարձակումները: Նախատեսվում է, որ Ազատ սիրիական բանակի դեմ պատժիչ գործողությունը կանցկացվի Հալեպի արևելյան արվարձանի շրջանում, որտեղ հաճախ անցնում էին խաղաղ բնակիչների բողոքի ակցիաները:
Նախկին դաշնակիցների՝ «Ալ - Քաիդա»-ի ապստամբների և սիրիական ընդդիմության միջև բաց առճակատումն առաջինն է սիրիական հակամարտության սկզբից: Ավելի վաղ «Իսլամական պետություն»-ը «փոխհատուցման հրաբուխ» էր խոստացել Սիրիայի կառավարության ռազմական օբյեկտների դեմ՝ ի պատասխան Դամասկոսի տակ ենթադրյալ քիմիական հարձակման:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող