Հնդկաստանի արևելքում ոստիկանությունը ոչնչացրել է 14 մաոիստ-ապստամբների
Աշխարհ
Հնդկաստանի ոստիկանությունը ոչնչացրել է 14 մաոիստ - ապստամբների Օրիսա արևելյան նահանգի Մալկանգիրի շրջանում ոստիկանության հետ ընդհարման ժամանակ. հայտնում է Газета.ru-ն՝ հղում կատարելով NDTV հեռուստաընկերությանը:
Ոստիկանները ենթադրում են, որ ոչնչացված մաոիստ-ապստամբները ներգրավված են եղել այս տարվա մայիսի 25-ին Չհատիսգարխ նահանգում Հնդկական ազգային կոնգրեսի քաղաքական գործիչների վրա հարձակման գործում: Այդ ժամանակ մահացավ 24 մարդ, այդ թվում` և Հնդկական ազգային կոնգրեսի Չհատիսգարխի մասնաճյուղի ղեկավարը:
Ոստիկանության տեսուչ Սոումենդր Պրիադարշի խոսքերով` իրավապաշտպան մարմիններին հաջողվել է նաև հայտնաբերել զենք, զինամթերք, պայթուցիկ սարքեր: Ներկա պահին ընդհարման շրջանում տարվում են լայնամասշտաբ գործողություններ մնացած ապստամբներին գտնելու ուղղությամբ, որոնք ենթադրաբար թաքնվել են անտառում:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող