Առանց «վիզա» Ռուսաստան գնալու համար պետք է ունենալ ավելի քան 1000 ԱՄՆ դոլար
Ռուսաստան
Սանկտ-Պետերբուրգի օրենսդիր ժողովի պատգամավորները մտադիր են պարտադրել առանց «վիզա» Ռուսաստան մուտք գործող ներգաղթյալներին իրենց հետ բերել գումար, որը պետք է կազմի շուրջ 36 հազար ՌԴ ռուբլի, գրում է РИА Новости-ն:
Պատգամավորների կարծիքով՝ գումարն անհրաժեշտ է պահել դրա համար հատուկ բացված բանկային հաշվի վրա, իսկ որպես ապացույց ներգաղթյալը պետք է ներկայացնի փաստաթուղթ, որը կհաստատի այդ գումարի առկայությունը նրա հաշվին:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր անօրինական ներգաղթյալների նկատմամբ պատիժ սահմանելու պայմանների խստացման անհրաժեշտության մասին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)