Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը
Աշխարհ
112 տարեկան հասակում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ին:
Սալուստիանո Սանչես-Բլասկեսը (Salustiano Sanchez-Blazquez) մահացել է Նյու-Յորք նահանգի ծերանոցում: Նա ծնվել է 1901թ. Իսպանիայում: 17 տարեկան հասակում Սանչես-Բլասկեսը մեկնել է Կուբա, իսկ 1920թ. տեղափոխվել ԱՄՆ: Նա աշխատել է Կենտուկիի ածխային հանքերում, զբաղվել երաժշտությամբ:
2013թ. հունիսին Գինեսի ռեկորդների գիրքը Սանչես-Բլասկեսին պաշտոնապես ճանաչել է աշխարհի ամենատարեց տղամարդ, քանի որ մահացել էր ճապոնացի Ջիրոեմոն Կիմուրան, ով 116 տարեկան էր:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)