Ֆիլիպինյան բանակը հայտարարել է 100 ապստամբների ոչնչացման մասին
Աշխարհ
Ֆիլիպինյան բանակը հայտարարել է «Մորոյի ազգային ազատագրման ճակատի» անդամ 100 ապստամբների ոչնչացման մասին, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ին:
Ավելի վաղ հայտնել են 56 զոհերի մասին: Բանակն ու ապստամբները պայմանավորվել էին հրադադարի մասին. մինչ այդ ապստամբները պատանդ էին վերցրել 300 մարդու:
Նշենք նաև, որ Ֆիլիպինների հարավում բախումները շարունակվում են արդեն յոթ օր: Հարյուրավոր ապստամբներ վերահսկողության տակ են առել Զամբոանտա քաղաքի մոտ գտնվող վեց գյուղեր։ 1,5 հազար խաղաղ բնակչի իշխանությունները տարհանել են անվտանգ շրջաններ:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող