Վենեսուելայի նախագահը, ընկնելով հեծանվից, «քիչ էր մնում` ծիծաղից մեռներ » (տեսանյութ)
Աշխարհ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ընկել է հեծանվից՝ բախվելով Կարակասի քաղաքապետ Խորխե Ռոդրիգեսի հետ. գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով La Republica-ն:
Մադուրոն իր կնոջ և կուսակցության մի քանի ղեկավարների ուղեկցությամբ զբոսաշրջային հեծանիվով դուրս էր եկել զբոսանքի: Թափ հավաքելով՝ նա կորցրել է կառավարումը և բախվել քաղաքապետ Ռոդրիգեսի հետ, ինչի արդյունքում նա և ևս մի քանի մարդ ընկել են գետնին:
Թերթի փոխանցմամբ` ոչ ոք լուրջ վնասվածք չի ստացել: Ինքը՝ Մադուրոն, խոստովանել է, որ «քիչ էր մնում` մեռներ ծիծաղից»:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող