Հունաստանում սկսվել է զանգվածային գործադուլների շաբաթ
Աշխարհ
Հունաստանում սկսվել է գործադուլների շաբաթ՝ զանգվածային կրճատումների և այլ պաշտոնների հարկադիր փոխադրումների դեմ բողոքի շրջանակներում. հայտնում է BBC-ն:
Գործադուլը սկսել են պետական դպրոցների ուսուցիչները: Չորեքշաբթի նրանց կմիանան պետական հիմնարկների աշխատակիցներ, համալսարանների դասախոսներ, բժիշկներ և իրավաբաններ:
Աշխատատեղերի կրճատումը կարևոր նախապայման է` միջազգային վարկատուների կողմից Հունաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու համար: Երկիրն արդեն ստացել է €240 մլրդ` պարտքի տեսքով, այժմ էլ նրան հարկավոր է ևս €10 մլրդ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)