Հնդկաստանում 27-ամյա հավաքարարը ավտոբուսի մեջ բռնաբարել է 4-ամյա երեխայի
Աշխարհ
Հնդկաստանի ոստիկանությունը հետաքննություն է սկսել մի հավաքարարի նկատմամբ, ով կասկածվում է 4-ամյա երեխայի բռնաբարության մեջ: Դեպքը տեղի է ունեցել դպրոցական ավտոբուսի մեջ: Ոստիկանությունն արդեն ձերբակալել է տղամարդուն և հարցաքննել:
Ինչպես փոխանցում է The Times of India-ն, իրավապահները փորձում են պարզել` 27-ամյա տղամարդը, ով դպրոցում հավաքարար է աշխատել, նման հանցագործություններ նախկինում արե՞լ է, թե՞ ոչ:
Փոքրիկ աղջկա ծնողները դեպքից միայն մեկ շաբաթ հետո են դիմել ոստիկանություն: Երեխան չի համարձակվել պատմել այդ մասին, քանի որ տղամարդն ահաբեկել է իրեն:
Բռնաբարությունը բացահայտվել է միայն այն ժամանակ, երբ բժիշկները ստուգումներից հետո հաստատել են տեղի ունեցածը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)