«Կոստա Կոնկորդիա» զբոսանավի վերհանման աշխատանքներն ավարտված են
Աշխարհ
«Կոստա Կոնկորդիա» զբոսանավի վերհանման աշխատանքներն ավարտված են. հայտնում է Associated Press-ը:
Աշխատանքները սկսվել էին երկուշաբթի օրը` տեղական ժամանակով 09:00-ին: Ճարտարագետներին հարկավոր եղավ 19 ժամ՝ մալուխների և ակերի օգնությամբ նավը ուղղահայաց դիրքի բերելու համար:
Հիշեցնենք, որ Իտալիայի Տոսկանիա շրջանի մոտակայքում գտնվող Ջիլիո կղզու ափերի մոտ 1,5 տարի առաջ տեղի ունեցած աղետին զոհ էր դարձել մի քանի տասնյակ մարդ, երբ նավը հարվածել էր ստորջրյա ժայռաբեկորներին։ Նավապետի դեմ հարուցվել է քրգործ։ Անձնակազմի արդեն մի քանի անդամ իր մեղքի բաժնի դիմաց արժանացել են ազատազրկման տարբեր ժամկետների:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող