Վաճառքի է հանվել աշխարհի ամենաթանկ ավտոմեքենան
Աշխարհ
Արաբական Միացյալ Էմիրություններում վաճառքի է հանվել աշխարհի ամենաթանկ ավտոմեքենան` Lamborghini Aventador LP 700-4-ը, որը պատրաստված է պլատինից, մաքուր ոսկուց և ադամանդներից. գրում է է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Motor Authority-ին:
Lamborghini Aventador LP 700-4-ը նախատեսվում է վաճառել 7,5 մլն ԱՄՆ դոլարով:
Ներկայում ամենաթանկ ավտոմեքենան, որը հավակնում է Գինեսի ռեկորդների գրքի միանգամից 4 անվանակարգի (ամենաթանկ ավտոմեքենա, ամենաթանկ ապրանքանշան, աշխարհում միակ ոսկուց մեքենան` 500 կգ քաշով) գոյություն ունի փոքրացված 1:8 տարբերակով:
Այդ մանրակերտը նաև այլ ռեկորդների է հավակնում, ինչպիսիք են` ամենաթանկ ապրանքանշան և միակ մեքենան, որ պատրաստված է կես տոննա ոսկուց:
Նշվում է, որ կանխավճար անող գնորդի հայտնվելու դեպքում այդ մեքենան կստեղծվի բնական մեծությամբ:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող