Չինացի կինը 15 օր անցկացրել է ջրհորում և ողջ մնացել
Աշխարհ
Չինուհին 15 օր անցկացրել է ջրհորում և ողջ է մնացել. հղում անելով չինական լրատվամիջոցներին՝ հաղորդում է BBC-ին:
38-ամյա Սու Ցիսյուի դժբախտությունները սկսվեցին սեպտեմբերի 1-ին, երբ նա Հենան գավառի Չժունֆեն գյուղում ընկավ 4 մետր խորությամբ ցամաքած ջրհորի մեջ. տեղեկացնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը:
Նա ողջ է մնացել այն բանի շնորհիվ, որ սնվել է եգիպտացորենի հատիկներով և խմել է ջրհոր լցված անձրևաջուր:
Երկուշաբթի օրը հրշեջները փրկել են նրան, և այժմ Սու Ցիսյուն գտնվում է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ:
Ջրհորը շրջապատված է եղել եգիպտացորենի բարձր թփերով, և այն կողքից տեսանելի չի եղել: Կնոջ հարազատները որոնումները սկսել են նրա անհետանալուց անմիջապես հետո, սակայն ամեն ինչ ապարդյուն է անցել:
Սեպտեմբերի 16-ին կնոջ բղավոցը լսել է դաշտում աշխատող մի գյուղացի: Նա էլ կանչել է հրշեջներին. հաղորդում է գործակալությունը:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող