Բրազիլիայի նախագահը հետաձգել է իր այցը ԱՄՆ
Աշխարհ
Երեքշաբթի օրը Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը հայտարարել է, որ հետաձգում է իր պաշտոնական այցը դեպի ԱՄՆ, ինչպես նաև իր բողոքն է արտահայտել Օբամայի ադմինիստրացիային` կապված այդ երկրի Ազգային անվտանգության ծառայության կողմից իրեն, իր գլխավոր օգնականներին և Բրազիլիայի նավթային հսկա Petrobus-ին լրտեսելու համար:
Այս փաստը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպես են վատթարանում Վաշինգտոնի հարաբերությունները իր երբեմնի դաշնակիցների, այդ թվում` այնպիսի դաշնակցի հետ, ինչպիսին Եվրոպայում Գերմանիան է, ԱՄՆ-ի Ազգային անվտանգության նախկին աշխատակից` Էդվարդ Սնոուդենի կողմից արված մի շարք գաղտնազերծումների հետևանքով: Հարկ է ընդգծել, որ Բրազիլիայի նախագահի այցը շատ կարևոր էր Վաշինգտոնի համար նաև նրանով, որ այն, լինելով Լատինական Ամերիկայի բնակչությամբ և տնտեսությամբ ամենամեծ պետությունը, առավել սերտ հարաբերություններ է հաստատում Չինաստանի հետ, որի արդյունքում` առևտրաշրջանառությունն այդ երկու երկրների միջև արդեն գերազանցում է Բրազիլիայի և ԱՄՆ-ի միջև առկա առևտրածրջանառության ծավալները, ինչը ԱՄՆ-ին չի կարող չմտահոգել:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող