Մեքսիկայում փոթորիկների զոհ է դարձել 80 մարդ
Աշխարհ
«Ինգրիդ» և «Մանուել» հուժկու արևադարձային փոթորիկները միանգամից երկու կողմից շրջապատել են Մեքսիկայի ափերը. գրում է pravda.ru-ն: Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներից վրա հասած տարերքից մահացածների թիվը հասել է 80-ի:
Փրկարարների տվյալներով` փոթորիկներից վնաս են կրել արդեն մոտ 1,2 միլիոն մարդ:
Ծայրահեղ ծանր վիճակում է հայտնվել Ակապուլկո առողջարանային քաղաքը. երկուշաբթի օրը այնտեղ այցելել էր երկրի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն:
Մեքսիկական նահանգներում Մեքսիկայի նախարարների գլխավորությամբ կազմվել են արտակարգ իրավիճակների հանձնաժողովներ, որոնք ղեկավարում են փրկարարական և վերականգնողական աշխատանքները:
Այդպիսի հուժկու փոթորիկներ և մասշտաբային ավերածություններ վերջին անգամ երկրում եղել են 1958 թվականին:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող