Կահիրեի մետրոյում երկու ռումբ են հայտնաբերել
Աշխարհ
Կահիրեի մետրոյում 2 ռումբ են հայտնաբերել: Այդ մասին սեպտեմբերի 19-ին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով իշխանության ներկայացուցիչների վրա:
Իրավապահ մարմինները կանգնեցրել էին երթևեկությունը մի քանի ուղղությամբ: Մասնագետներն ուսումնասիրում են ուղղություններն ու կանգառները՝ փորձելով համոզվել, որ այնտեղ այլ ռումբեր չկան:
Միաժամանակ, Reuters-ի տվյալներով` հայտնաբերված ռումբերն արդեն հաջողվել է վնասազերծել:
Այն մասի, թե ով կարող էր տեղադրել այդ ռումբերը, դեռ տեղեկատվություն չկա:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող