ՌԴ-ն կփոխանցի սիրիական ընդդիմության մեղավորության ապացույցները ՄԱԿ-ի ԱԽ-ին
Աշխարհ
Մոտակա ժամանակում Ռուսաստանը պատրաստ է փոխանցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին սիրիական ընդդիմության կողմից քիմզենքի կիրառման ապացույցները:
«Փորձում ենք անել դա մաքսիմալ օպերատիվ` այսօր երեկոյան կամ վաղը»,-ասել է ИТАР-ТАСС-ին ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը:
Նա նշել է, որ այսօր երեկոյան Մոսկվա կվերադառնա փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, որը երեկ բանակցություններ է վարել Դամասկոսում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Այցի շրջանակներում նրան տրվել են ընդդիմության կողմից քիմզենքի կիրառման նոր ապացույցներ:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող