Կոսովոյում սպանվել է ԵՄ առաքելության ոստիկանը
Աշխարհ
Հյուսիսային Կոսովոյի Միտրովիցա քաղաքում պարեկություն իրականացնելու ժամանակ սպանվել է Եվրոպական միության առաքելության ոստիկանը. փոխանցում է BBC-ն:
Eulex եվրոպական առաքելությունն այդ սպանությունն անվանել է բռնության փոքրոգի արարք և ազդարարել քրեական հետաքննության սկիզբը: Հայտնվում է, որ երկու մեքենաներ, որոնց մեջ եղել են կազմակերպության վեց աշխատակիցներ, ընկել են հրաձգության մեջ:
Միտրովիցան բաժանված է Կոսովոյի սերբ և ալբանացի փոքարմասնությունների միջև, ինչը մշտապես հանգեցնում է կողմերի միջև բախումների: Լարվածությունը հատկապես մեծացել է այս ամառվանից, երբ Կոսովոյի ալբանացիները փորձեցին վերահսկողություն հաստատել միջազգային զինվորականների հսկողության ներքո գտնվող հյուսիսային երկու կարևոր անցակետերում` այնտեղ կարգելով իրենց ոստիկաններին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)