Անգելա Մերկել. Գերմանական թունաքիմիկատները Սիրիայում կիրառվել են խաղաղ նպատակներով
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ քիմիական նյութերը, որոնք Գերմանիան 2002-2006թթ. մատակարարել էր Սիրիա, կիրառվել են խաղաղ նպատակներով. գրում է BBC-ն:
«Ինձ մոտ եղած տվյալների համաձայն` քիմիական նյութերը կիրառվել են խաղաղ նպատակներով: Մասնավորապես` զարինի արտադրության համար չեն օգտագործվել»,-ասել է կանցլերը` հավելելով, որ Գերմանիայի կառավարությունն այդ ընթացքում պատճաշ վերահսկողություն է իրականացրել դրանց նկատմամբ:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդել էր, որ Գերմանիան 2002-2006 թվականներին Սիրիա էր մատակարարել քիմիական նյութեր, որոնք կարող էին օգտագործվել զարին պատրաստելու համար: Խոսքը 137 տոննա թունավոր նյութերի մասին է:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող