Օժիտի բացակայությունը՝ ինքնասպանության պատճառ Պակիստանում
Աշխարհ
Պակիստանում մեկ ընտանիքում չորս քույր միաժամանակ ինքնասպան է եղել:
Դրա պատճառ է դարձել ամուսնության համար պահանջվող օժիտի բացակայությունը. հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:
Աղջիկները դիմել են ինքնասպանության ընտանեկան վեճից հետո, երբ իրենց հայրը` աղքատ ֆերմերը, հասկացրել է, որ չունի օժիտի համար անհրաժեշտ գումար: Հինգ քույրերը, որոնց տարիքը տատանվում էր 31-45-ի սահմաններում, նետվել են ջուրը: Տեղի բնակիչներին հաջողվել է դուրս բերել քույրերից միայն ամենափոքրին, մնացած քույրերը ջրախեղդ են եղել:
Աղջիկներին օժիտով ապահովելը շատ լուրջ հարց է Հնդկաստանի և Պակիստանի աղքատ խավի համար:
Աղջիկներն այնտեղ սովորաբար ամուսնանում են 20 տարեկանում: Այս իսկ պատճառով 30 անց կանանց համար շատ դժվար է լինում ամուսին գտնել:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող