Մեքսիկայի փոթորիկների զոհերի թիվը գերազանցել է 100-ը
Աշխարհ
Մեքսիկայում «Ինգրիդ» և «Մանուել» փոթորիկների զոհ է դարձել ավելի քան 100 մարդ. հայտնում է Agence France-Presse-ը:
Համապատասխան հայտարարությունն արել է ներքին գործերի նախարար Միգել Օսորիո Չոնգը: Նրա խոսքերով` փոթորիկների զոհ են դարձել Մեքսիկայի 101 քաղաքացի: Չոնգը նաև նշել է, որ Գերերո նահանգի Պինտադա բնակեցված վայրում սողանցքի հետևանքով անհետ կորել է 68 մարդ:
Աղետի հարվածից տուժել են Մեքսիկայի 24 նահանգ: Իշխանությունների հաշվարկներով` մոտ 58.000 մարդ մնում է ժամանակավոր կացարաններում:
Ըստ եղանակի տեսության` իրավիճակը մոտակա ժամանակում չի փոխվի, հաջորդ շաբաթվա ընթացքում Մեքսիկայում սպասվում են հորդառատ անձրևներ:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող