Հռոմի պապ Ֆրանցիսկ Առաջինը նշում է այսօր քահանայական կոչման 60-ամյակը
Աշխարհ
Հռոմի պապ Ֆրանցիսկ Առաջինը նշում է այսօր քահանայական ծառայության կոչման 60-ամյակը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Վատիկանի ռադիոյին:
«Աղոթեք ինձ համար այդ օրը: Մեր կողմերում դա գարնան սկիզբն է, իսկ այստեղ աշուն է սկսվում»,- կոչ է արել Հռոմի պապը Հռոմեական թեմի հոգևորականներին և բոլոր հավատացյալներին:
Սեպտեմբերի 21-ին կաթոլիկ եկեղեցին նշում է սբ. Մաթևոս առաքյալի տոնը:
Հռոմի պապ Ֆրանցիսկ Առաջինի ծառայության կարգախոսը երկար տարիներ անփոփոխ է մնում և կապված է հենց սբ. Մաթևոսի առաքյալի կոչման հետ՝ Miserando atque eligendo (Նայեց նրան կարեկից սիրով՝ ակնկալելով նրա ընտրությունը):


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող