ԱՄՆ-ում բացվել է Նելսոն Մանդելայի հուշարձանը
Աշխարհ
ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում բացվել է մարդու իրավունքների համար պայքարող ամենահայտնի մարտիկ, ՀԱՀ-ի նախկին նախագահ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելայի հուշարձանը:
Հուշարձանի հանդիսավոր բացման արարողությանը ներկա են գտնվել Մանդելայի դուստր Զինձի Մանդելան և և 3 մետր բարձրություն ունեցող արձանի հեղինակը:
Հուշարձանն իրենից ներկայացնում է Նելսոն Մանդելայի կերպարը՝ բռունցքը բարձր կանգնած: Նրա հագին այն նույն հագուստն է, որով նա բանտից ազատ էր արձակվել տարիներ առաջ, երբ պայքարում էր իշխող ռեժիմը տապալելու համար:
Այսպիսով՝ ՀԱՀ-ի առաջին սևամորթ նախագահի հիշատակն ԱՄՆ-ում հավերժացվեց դեռևս նրա կենդանության օրոք:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող