Ավստրալիայում ինքնաթիռը հետաձգել է չվերթը սրահում հայտնաբերված օձի պատճառով
Աշխարհ
Qantas ավիաընկերությանը պատկանող Boeing 747 ինքնաթիռը նախօրեին չի կարողացել չվերթ իրականացնել Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի օդանավակայանից ինքնաթիռում հայտնաբերված 20 սանտիմետրանոց օձի պատճառով. գրում է CNN-ը:
Օձը հայտնաբերվել էր օդանավի սրահում թռիչքից մի քանի րոպե առաջ: Ավիաընկերության աշխատակիցները չեն կարողացել որոշել օձի տեսակը և հստակ ասել` այն թունավոր է, թե` ոչ, ուստի` չվերթը հետաձգվել է մինչև երկուշաբթի: 37-ից ավել ուղևորները ստիպված են եղել գիշերել հյուրանոցներում և դեպի Տոկիո իրենց թռիչքն իրականացրել են միայն երկուշաբթի առավոտյան այլ ինքնաթիռով:
Օձը հանձնվել է փորձագետներին` տեսակը որոշելու համար: Եթե պարզվի, որ այն թունավոր է, ավիաընկերությունը խոստանում է ամբողջական ստուգում անցկացնել օդանավում, որտեղ այն հայտնաբերվել էր:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող