15.000 զբոսաշրջիկ արգելափակվել է Չիլիի և Արգենտինայի միջև ընկած լեռներում
Աշխարհ
Վատ եղանակային պայմանների պատճառով շուրջ 15.000 զբոսաշրջիկ արգելափակված է մնացել Չիլին Արգենտինայի հետ կապող «Լոս Լիբերտադորես» սահմանային անցակետում. գրում են արգենտինական ԶԼՄ-ները:
Վերջին օրերի ընթացքում անցակետում 40 սմ ձյուն է տեղացել: Ձյունն ուղեկցվել է նաև սաստիկ քամով, որի արդյունքում իշխանութունները ստիպված են եղել փակել լեռնային թունելը:
Ավտոմեքենաների մեջ արգելափակված զբոսաշրջիկներն արդեն 2-րդ օրը սպասում են թունելի բացմանը:
Սահմանային «Լոս Լիբերտադորես» անցակետը գտնվում է 3.000 մետր բարձրության վրա: Չիլիի հազարավոր քաղաքացիներ հանգստյան օրերին մեկնել էին նշելու Առաջին կառավարության օրը, որը խորհրդանշում է 1818թ. Իսպանիայից Չիլիի անկախացումը:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող