Քենիայում առևտրի կենտրոնի գրավումից զոհվել է 69 մարդ, ևս 63-ն անհետ կորած են (ուղիղ միացում)
Աշխարհ
Քենիայի հատուկ ծառայությունները սկսել են Աշ Շաբաբ խմբավորման ահաբեկիչների կողմից գրավված առևտրի կենտրոնի ուղղությամբ վերջին գրոհը: Այս պահին ահաբեկիչները պատանդ են պահում մի քանի տասնյակ գերիների, իսկ հատուկ ծառայության ջոկատները փորձում են տարհանել շենքում մնացած մարդկանց: Համաձայն Կարմիր խաչի միջազգային կազմակերպության տեղեկությունների` անհետ կորած է համարվում 63 մարդ: Եվս 69-ը զոհվել է հրաձգությունից: Վերջին տվյալներով` առևտրի կենտրոնում պայթյուններ են հնչում, իսկ Նայրոբիի երկինքը պատված է սև ծխի ամպերով: Հատուկ ծառայությունները փոչձում են շենք ներթափանցել տանիքից: Քենիայի իշխանությունները հայտարարել են, որ եզրափակիչ այս գրոհը մոտակա ժամերի ընթացքում ավարտին կմոտենա: Այս պահին գրոհի արդյունքների մասին ոչինչ հայտնի չէ:
Վերջին 2 օրերի ընթացքում Քենիայի իշխանությունները մի քանի անգամ փորձել են գրոհով ներթափանցել առևտրի կենտրոն, սակայն ստիպված են եղել նահանջել: Գրոհի գործողությանը ներգրավված են իսրայելցի և ամերիկացի զինծառայողներ. գրում է Russia Today-ը:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող