Քենիայում ազատ են արձակվել առևտրի կենտրոնում պահվող բոլոր պատանդները
Աշխարհ
Նայրոբիում առևտրի կենտրոնում գերի վերցված բոլոր պատանդներն ազատ են արձակվել. սեպտեմբերի 24-ի գիշերը հայտարարել է Քենիայի ՆԳ նախարարը. տեղեկացնում է Agence France-Presse-ը: Հատուկ նշանակության ջոկատի գործողությունները ավարտին են մոտենում, ասել է նախարարը:
Նշենք, որ սեպտեմբերի 21-ին Նայրոբիում պատանդ էին վերցվել Westgate առևտրի կենտրոնի տասնյակ հաճախորդներ, որոնց թվում` նաև օտարերկրացիներ: Համաձայն պաշտոնական հայտարարությունների` ահաբեկիչների հարձակման արդյունքում զոհվել է 62 մարդ, շուրջ 200-ը վիրավոր է:
Իսկ ինչպես հաղորդում է The Washington Post-ը` հղում կատարելով Քենիայի ՆԳ նախարար Ամին Մուհամմեդի հայտարարությանը, առևտրի կենտրոնը գրաված գրոհայինների թվում եղել է նաև երկու կամ երեք ԱՄՆ-ի քաղաքացի: Համաձայն նախարարի խոսքերի` ԱՄՆ-ի քաղաքացիներ հանդիսացող ահաբեկիչները 18-19 տարեկան երտասարդներ են եղել, որոնք արմատներով ծագում են Սոմալիից և արաբական աշխարհի այլ երկներից:
ԱՄՆ-ի պետքարտուղարությունն իր հերթին հայտարարել է, որ դեռևս տեղեկություններ չունի Նայրոբիի ահաբեկչության մեջ ամերիկացիների ունեցած մասնակցության մասին:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող