Օբաման հետաքրքրվել է Սաակաշվիլիի ապագա քաղաքական պլաններով
Վրաստան
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դրական է գնահատել իր վրաց գործընկեր Միխայիլ Սաակաշվիլիի գործունեությունը նախագահի պաշտոնը զբաղեցնելու տարիներին: Ինչպես հայտարարել է Օբաման Նյու Յորքում Սաակաշվիլիի հետ հանրային սեկտորի աջակցության հարցով գագաթնաժողովի ընթացքում, Սաակաշվիլին, հեռանալով, Վրաստանին ժառանգություն է թողնում բարեփոխված և ժողովրդավար հասարակություն: Ինչպես գրում է Trend-ը` հղում կատարելով վրաց նախագահի աշխատակազմին, Օբաման հետաքրքրվել է ապագայում Սաակաշավիլիի ունեցած պլաններով: «Ես մտադիր եմ հետագայում քաղաքական գործունեությունից զատ զբաղվել նաև կրթական նախաձեռնություններով ինչպես երկրի քաղաքական վերնախավի ոլորտում, այնպես էլ գինեգործության բնագավառում»,-նշել է վրաց նախագահը:
Սաակաշվիլին շնորհակալություն է հայտնել Օբամային իր երկրին ցուցաբերած աջակցության համար և ցանկություն հայտնել, որ ԱՄՆ-ն հետագայկում էլ կշարունակի աջակցել Վրաստանին:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող