ԱՄՆ-ում ձիերին կարող են ագրեսիվ կենդանիների շարքին դասել
Աշխարհ
ԱՄՆ-ի դատարանը պատրաստվում է քննել ձիերի հարցով գործը, որից հետո այդ կենդանիներին պաշտոնապես կարող են դասակարգել «ագրեսիվ կենդանիների տեսակ»-ում:
Ինչպես հայտնում է BBC-ն, գործի էությունը կայանում է նրանում, որ 2006թ. Սքրափի անունով ձին Կոնեկտիկուտ նահանգում կծել էր ֆերմայի ապրող տղաներից մեկին, որից հետո երեխայի ծնողները դատի էին տվել ֆերմայի տիրոջը:
Դատարանը որոշել էր, որ Սքրափի անունով ձին «պատկանում է այն տեսակին, որին բնորոշ է ագրեսիվ պահվածքը», և, հետևաբար, տղայի նկատմամբ նման արարքը հնարավոր էր կանխատեսել: Դատարանի այս որոշումը բողոքարվել էր նահանգի գերագույն դատարանում: Եվ այժմ, եթե դատարանը նախնական որոշումը ուժի մեջ թողնի, ապա ձիերին պահելը հնարավոր չի լինի ապահովագրել:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)