Google-ը ստեղծել է աշխարհի բոլոր երկրների սահմանադրությունների արխիվը
Աշխարհ
Google համացանցային ռեսուրսը բացել է էլեկտրոնային արխիվ, որտեղ հավաքված են աշխարհի բոլոր երկրների սահմանադրությունները: Ընկերության հայտարարության համաձայն` այս նախաձեռնությունը կօգնի պետություններին գտնել և համեմատել պետությունների հիմնական օրենքների առանձին դրույթները. գրում է BBC-ն:
Նման արխիվը հատկապես պետք կգա այն երկրներին, որոնք վերջերս քաղաքական ճգնաժամ են տարել կամ ռազմական կոնֆլիկտ են ունեցել:
Այսպես` Թունիսի նախագահ Մոնսեֆ Մարզուքին, ով ներկա է գտնվել Նյու Յորքում արխիվի բացմանը, ասել է, որ նման ռեսուրսը կօգնի իր պետությանը, ուր քաղաքական ուժերը չեն կարողանում համաձայնության գալ նոր սահմանադրության հարցում, որի անհրաժեշտությունն առաջ է եկել 2011թ. հեղափոխությունից հետո:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)