Վրաստանի ԱԳՆ մոտ ցույցեր են ընթանում` ընդդեմ ՌԴ հետ հարաբերությունների վերականգման
Վրաստան
Վրաստանի ԱԳՆ շենքի առջև երեքշաբթի օրը բողոքի ակցիա է տեղի ունենում Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգման կողմնակիցների և ընդդիմադիրների միջև. Թբիլիսիից հայտնում է Gazeta.ru-ի թղթակիցը:
«Եվրասիական ընտրություն» կոալիցիայի ներկայացուցիչները ցույց են կազմակերպել ԱԳՆ շենքի դիմաց` պահանջելով վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Այդ հարաբերությունների վերականգնմանն ընդդիմացող «Ազատ գոտի» ոչ կառավարական կազմակերպության անդամները ցույցի են դուրս եկել «Ոչ մի Ռուսաստան», «Մեր ընտրությունը ՆԱՏՕ-ն է» լոզունգներով:
Ոստիկանությւոնը հսկողություն է սահմանել` երկու կողմերի միջև բախումները կանխելու նպատակով:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող