Թուրք և վրաց սահմանապահ զորքերը համատեղ զորավարժություններ են անցկացնում
Վրաստան
Ինչպես գրում է Trend գործակալությունը` հղում կատարելով Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի տարածած հայտարարությանը, այսօր Թուրքիայի և Վրաստանի սահմանապահ զորքերի ստորաբաժանումների միջև համատեղ զորավարժություններ են մեկնարկել: Համաձայն առկա տեղեկությունների` զորավարժություններն ընթանալու են Թուրքիայի «Թյուրքղեզու» և Վրաստանի «Վալե» հսկիչ-սահմանապահ անցակետերի միջև ընկած տարածքում: Համատեղ զորավարժությունները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 27-ը:
Զորավարժությունների նպատակը երկու երկրների սահմանապահ զորքերի միջև համագործակցությունն է և արտակարգ իրավիճակներին նախապատրաստվելը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)